Հնդկաստանում մամուլի ասուլիսի ժամանակ տղամարդը կոշիկ է նետել Դելիի գլխավոր նախարար Արվինդ Քեջրիվալի ուղղությամբ: Ոստիկաններն արագորեն ձերբակալել են կարգազանցին եւ փորձել նրան դուրս բերել լսարանից:

Տղամարդը նշել է, որ կոշիկը նետել է՝ ի նշան գործող քաղաքական համակարգի դեմ բողոքի: Նա հայտարարել է, որ պաշտոնյաները մշտապես որոշումներ են կայացնում, որոնք այնքան էլ հարմար չեն երկրի բնակչության համար: Նրա կարծիքով, Հնդկաստանի քաղաքացիները կարող են նույն կերպ վարվել եւ, ցանկության դեպքում, չհետեւել օրենքներին:

Ըստ VistaNews-ի, նախարարը հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցածն ու ասուլիսը շարունակել արդեն հանգիստ մթնոլորտում: