Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով երթի մասնակիցներն այսօր՝ ապրիլի 13-ին, միջնամատ պարզած մի քանի րոպե կանգնեցին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց, այնուհետեւ երթը եզրափակվեց ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի մասնակիցների անունից հայտարարության հրապարակումով, որով քաղաքացիները Ռուսաստանից պահանջեցին (ֆոտոռեպորտաժ)

-կատարել de jure ռազմաքաղաքական դաշնակցի իր պարտականությունները ,իր հետագա որոշումներում հարգել de jure դաշնակցի՝ Հայաստանի անվտանգության եւ ազգային շահերը,

-անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին:

NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ դեսպանատան շենքը հսկվում է մեծ թվով ոստիկանների կողմից: Երթի մասնակիցներին ոստիկաններն այդպես էլ թույլ չտվեցին մոտենալ դեսպանտան շենքին, որը դժգոհություն առաջացրեց երթի մասնակիցների շրջանում:

Այս պահին երթի մասնակիցները «Ինքնիշխան Հայաստան», «Ազատ, անկախ Հաայստան», «Պահանջում ենք» վանկարկումներով շարունակում են բողոքի ակցիան դեսպանատան դիմաց: