Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես է երիտասարդ զույգը համբուրվում բարում, մինչ այնտեղ զինված կողոպուտ է տեղի ունենում:

Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ Մոնտանայի նահանգի Բիլլինգս քաղաքում: Զինված երեք հանցագործներ մտել են բար եւ թալանել դրամարկղը: Տեսախցիկները ֆիքսել են երիտասարդ զույգին, որն այդ ընթացքում համբուրվում էր եւ ոչինչ չէր նկատել:

Հետաքրքիր է, որ կողոպտիչները նույնպես անտեսել են սիրահար զույգին: Չարագործներից մեկը դատարկել է դրամարկղը, իսկ մյուսը հավաքել է հաճախորդների դրամապանակները, սակայն համբուրվող զույգին գողերը որոշել են չանհանգստացնել: