ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ Նյու Յորքում ՄԱԿ շտաբ գրասենյակում Կլիմայական փոփոխության մասին փարիզյան համաձայնագրի ստորագրման արարողությանը կմասնակցեն 165 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ 60 երկրների առաջնորդներ եւ կառավարության ղեկավարներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Դա մեկ օրում ստորագրման արարողության համար ռեկորդային թիվ է»,- ասել է նա։

Դյուժարիկի խոսքով՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Կունը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը համաձայնագրի ստորագրման կապակցությամբ համատեղ մամուլի ասուլիս կտան։