Անտառային ուժեղ հրդեհները կանադական Ֆորտ Մակ-Մյուրեյ քաղաքը կտրել են ցամաքային հաղորդակցության ուղիներից: Քաղաքում դեռեւս հազար մարդ կա, որոնք չեն հասցրել տարհանվել: 

«Հաղորդագրությունը այն ճանապարհի մասին, որով տեղի էր ունենում տարհանումը, ընդհատվել է 60 մետր բարձրությամբ հրդեհի հետեւանքով», — հայտնում է BBC-ն:

Այդ կապակցությամբ իշխանությունները օդով են իրականացնում բոլոր նրանց տարհանումը, որոնք չեն լքել քաղաքը: Տեղի իշխանությունները նշել են, որ որոշ բնակիչներ ամբողջությամբ անտեսել են քաղաքի բնակչության տարհանման հայտարարությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:  

Չոր, շոգ եղանակի պատճառով խոշոր անտառային հրդեհը սկսվել է Կանադայի արեւմուտքում` Ալբերտի նահանգում մի քանի օր առաջ: Հրդեհները մոլեգնում են  Ֆորտ Մակ-Մյուրրեյ քաղաքից անմիջական հեռավորության վրա: Քաղաքում մոտ    1,6 հազար տուն է այրվել: Տուժածների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել: 

Ալբերտի նահանգի իշխանությունների տվյալներով, հրդեհման   49 օջախի մարման գործողություններում հրշեջ ծառայության ավելի քան  1110 աշխատակից է գործարկվել,  145 ուղղաթիռ, ծանր անտառահրշեջ տեխնիկայի 138 միավոր եւ  22 ինքնաթիռ: