Բոգոտայից սքայդայվերները, որոնք Հարրի Փոթերի մասին Ջոան Ռոուլինգի վեպերի երկրպագուներն են, երկրից 4 կմ բարձրությամբ քվիդիչ են խաղացել:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, որպեսզի խաղը կայանա, մարզիկները ստիպված են եղել թռչել ինքնաթիռից: 

Քվիդիչը մտացածին մարզաձեւ է Հարրի Փոթերի մասին վեպերից: Յոթական մարզիկից բաղկացած թիմերը թռչում են ավելներով եւ գոլ խփում հակառակորդի դարպասի ուղղությամբ: