Հայաստանում կոռուպցիայի աստիճանը բարձր է եւ պետք է քայլեր իրականացնել, որպեսզի կոռուպցիան հասնի նվազագույնի: Այս մասին, այսօր` մայիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Աշխարհի բոլոր երկրներում` ամենաժողովրդավար երկրներում էլ կա կոռուպցիա, ուղղակի կոռուպցիայի աստիճանի տարբերություն կա: Մեզ մոտ կոռուպցիայի աստիճանը բավականին բարձր է եւ պետք է քայլեր ձեռնարկենք, որ հասնենք նվազագույնի»:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը միշտ էլ եղել է, ուղղակի այժմ պայքարն ավելի ակտիվացել է:




























