ՄԱԿ ԱԽ–ն Հարավային Սուդանին կոչ է արել դադարեցնել բախումները եւ թույլ չտալ բռնության տարածումը։ ԱԽ–ն իր հայտարարության մեջ դատապարտել է տարածաշրջանում վերջին բախումները, ինչպես նաեւ վրդովմունք է հայտնել ՄԱԿ օբյեկտների վրա հարձակվելու կապակցությամբ։

Հայտարարության համաձայն՝ տարածաշրջան պետք է խաղաղապահներ ուղարկեն, փոխանցում է BBC–ն։
Ուրբաթ երեկոյան Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում հրաձգություն էր տեղի ունեցել։ Լրատվամիջոցները հայտնում են, որ բախումը տեղի է ունեցել երկրի նախագահ Սալվա Կիիրի եւ փոխնախագահ Ռիեկա Մաչարի պահակախմբի միջեւ։ Նրանք հին քաղաքական հակառակորդներ են։

Դրանից հետո քաղաքում զինված բախումներ էին սկսել, որոնց ժամանակ գործի էր դրվել ծանր զինատեսակ եւ հրետանի։ Շաբաթ օրը մարտերը դադարել էին, իսկ կիրակի՝ վերսկսվել։

Հարավային Սուդանն անկախացել էր 2011-ին։ Մինչ այդ տարիներ շարունակ տարածաշրջանում քաղաքացիական պատերազմ էր ընթանում։

2013-ին երկրում նորից քաղաքացիական պատերազմ էր բռնկվել, իսկ 2014-ին մարտական գործողությունները դադարեցնելումասին պայմանագիր էր կնքվել։ Սակայն հակամարտությունը չէր կարգավորվել։