Ամերիկյան Ford ավտոմոբիային ընկերությունն առանց ոտնակների եւ ղեկի, այսինքն՝ ամբողջությամբ ինքնակառավարվող տաքսի է գովազդել: Այս մասին գրում է Informing-ը:
Ընկերության մասնագետների հավաստմամբ՝ նոր հայեցակարգը կբարելավի ճանապարհներին անվտանգության հետ կապված իրավիճակը եւ կապահովի սահմանափակ կարողություններով մարդկանց անարգել տեղաշարժը, որոնք ստիպված չեն լինի մտահոգվել վարելու մասին, քանի որ նրանց փոխարեն դա կանի ավտոմատացված ռոբոտը:
Ford-ի նոր ավտոմեքենան նախատեսված է ուղեւորափոխադրումների համար: Այն նաեւ բազմաթիվ ավտոպարկերի թույլ կտա կառավարման ավտոմատացման անցնել: Հայտնի է, որ Ford ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում ավտոատացված կառավարմանը:





























