ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Հյուսիսային Կորեայի թվով հինգերորդ միջուկային փորձարկումները ու սպառնացել նոր լուրջ քայլեր ձեռնարկել երկրի նկատմամբ, գրում է Bloomberg-ը:

ԱԽ անդամներն ավելի վաղ հայտնել էին, որ մտադիր են նոր լուրջ միջոցառումներ ձեռնարկել ԿԺԴՀ միջուկային փորձարկումների կապակցությամբ, փոխանցել է ՄԱԿ-ում Նոր Զելանդիայի դեսպան ու ԱԽ նախագահ Ջերարդ վան Բոխեմենը: Նա հավելել է,որ խորհրդի անդամները անհապաղ կսկսեն աշխատել համապատասխան միջոցառումների ուղղությամբ: ԿԺԴՀ փորձարկումները դատապարտել է նաեւ ՄԱԿ գլխավոր քարտուղար ԲԱն Կի Մունը:

«Վերջին տարիներին հինգերորդ անգամ է ԿԺԴՀ-ն խախտում միջուկային փորձարկումների միջազգային արգելքը: Այս անթույլատրելի ակտերը խաթարում են տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը ու հիշեցնում միջուկային փորձարկումների համընդհանուր արգելքի ռեժիմի ամրապնդման անհրաժեշտության մասին»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, որի խոսքերը մեջբերում է կազմակերպության կայքը:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Ռուսաստանը դատապարտում է ԿԺԴՀ վերջին փորձարկումները, սակայն շեշտել էր, որ երկրի նկատմամբ պետք է կրեատիվ գործել: