Չեխական Skoda ավտոմոբիլային ընկերությունը 5 նոր քրոսովեր կհանի վաճառքի:

Առաջինի՝ ŠKODA Kodiaq-ի շնորհանդեսը կայացել է սեպտեմբերի 1-ին, Բեռլինում, սակայն առաջիկայում ընկերությունն առնվազն 4 նման մոդել կստեղծի: Kodiaq-ը սերիական արտադրության դրված 5 ամենագնացներից առաջինն է:

Այս մոդելի հիման վրա չեխերը պատրաստվում են բացառապես չինական շուկայի համար նախատեսված մեքենա մշակել: Չինաստանի համար եւս մեկ քրոսովեր կմշակվի, սակայն որեւէ մանրամասն չեխական կոնցեռնը չի հաղորդել:

Ավտոսիրողների ցանկությամբ՝ Skoda Kodiaq-ը հագեցած կլինի շարժիչի 5 տեսակով (3 բենզինե եւ 2 դիզելային): Սակայն, ըստ Avto.pro-ի, հայտնի է, որ ամենահզորը կլինի 2.0 լիտր ծավալով 180 ձիուժ հզորությամբ շարժիչը: