ԱՄՆ-ն տարօրինակ ժամանակ էր ընտրել Դեր Զորում հարվածների համար, «դժվարությամբ եմ հավատում», որ վրիպել են: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել է կառույցում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

Նրա խոսքով՝ եթե ԱՄՆ-ն ցանկանար օգնել Դեր Զորը պաշտպանող սիրիական ուժերին, «կարող էր մի քանի օր սպասել, երբ ուժի մեջ կմտներ համատեղ կենտրոնի ստեղծման մասին սեպտեմբերի 9-ին Ժնեւում Սերգեյ Լավրովի եւ Ջոն Քերրիի միջեւ ձեռք բերված համաձայնությունը»:

«Այդ կենտրոնի գլխավոր նպատակներից մեկը պետք է լիներ ռուս եւ ամերիկացի զինվորականների համատեղ աշխատանքն ահաբեկչական թիրախների սահմանման հարցում՝ «Ջեբհաթ ան Նուսրա»-ի եւ ԻԼԻՊ-ի դեմ»,- ասել է Չուրկինը:

«Եթե ԱՄՆ-ն ցանկանար արդյունավետ հարված հասցնել ԻԼԻՊ-ականների ուղղությամբ, կարող էր հիմա խորհրդակցել մեր զինվորականների հետ, որոնք հետ մշտական կապի մեջ է, իսկ եթե ցանկանում էր պաշտոնապես, կարող էր մի քանի իր սպասել՝ համատեղ աշխատելու համար»,- նշել է ռուսաստանցի դիվանագետը՝ հավելելով, որ «իրադրության մյուս ասպեկտները ցույց են տալիս, որ սա միանգամայն կարող է սադրանք լինել»: