ԱՄՆ-ն խախտել է հրադադարի ռեժիմն ու պարտավորությունը, որոնք Դամասկոսի առջեւ ստանձնել է երկու տարի առաջ՝ այդ երկրում գործողություն սկսելիս: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
«Նախ՝ նրանք խախտել են հրադադարի ռեժիմը, որը մեզ հետ համատեղ սահմանվել է փետրվարին եւ հաստատվել վերջին օրերի ընթացքում»,- Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է Չուրկինը:
«Երկրորդ՝ նրանք խախտել են Սիրիայի կառավարության առջեւ ստանձնած պարտավորությունը. Սիրիայում օդային արշավ սկսելիս նրանք խոստացել էին, որ սիրիական կառավարական զորքերի ուղղությամբ հարվածներ չեն հասցվելու»,- հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը:





























