Վրացի երեխաներն այսուհետ կկարողանան ՄԱԿ բողոք ներկայացնել իրենց իրավունքները ոտնահարելու համար: Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին է փոխանցել Երեխաների իրավունքների կոնվենցիայի՝ հաղորդումների գործընթացին վերաբերող Կամընտիր արձանագրության վավերացման փաստաթուղթը:
Այն երեխաներին հնարավորություն է ընձեռում ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների հարցերի հանձնաժողով բողոք ուղարկել Կոնվենցիային միացած պետության կողմից իրավունքների կոպիտ կամ կանոնավոր խախտումների մասին:
Փաստաթղթի իրականացմանը հետեւում է ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների հարցերի հանձնաժողովը, որը կազմված է 18 փորձագետներից:





























