ՄԱԿ բարի կամքի դեսպան դարձած առաջին կենդանիններին՝ երկվորյակ պանդաներին, անուններ են տվել։ Կենդանիներին անվանել են Ցիցի եւ Դյանդյան, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։

2015-ի սեպտեմբերին համաշխարհային առաջնորդները Նյու Յորքում ընդունել էին մինչեւ 2030 թվականի կայուն զարգացման օրակարգը։ Այդ ժամանակ Չինաստանի Չենդու արգելանոցում լուս աշխարհ էին եկել զույգ պանդաներ։ Դրանում որոշակի խորհուրդ տեսնելով՝ ՄԱԿ կայուն զարգացման ծրագրի աշխատակիցները որոշեցին հասարակության ուշադրությունը զարգացման խնդիրներին հրավիրել այդ արջուկների օգնությամբ եւ նրանց նշանակեցին ՄԱԿ բարի կամքի առաջին դեսպան կենդանիներ։