Ռուսաստանը փորձում է ուժի օգնությամբ վերադարձնել նախկին հզորությունը: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ԱՄՆ նախագահի պաշտոնում վերջին ուղերձում այս մասին հայտարարել է Բարաք Օբաման:

«Աշխարհում, որը արդեն դուրս է եկել կայսրությունների դարաշրջանից, տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանը փորձում ուժով վերադարձնել իր նախկին փառքը»,- նշել է նա:

BBC-ի հաղորդմամբ՝ նա նշել է, որ եթե Ռուսաստանը շարունակի միջամտել իր հարեւանների գործերին, իր սեփական սահմաններն ավելի խոցելի կդառնան: