Նյու Յորքում ՄԱԿ-ի  գրասենյակում բարձր մակարդակի միջոցառում է տեղի ունեցել` նվիրված Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրին:  Դրանում 31 պետության ներկայացուցիչ Գլխավոր քարտուղարին այդ փաստաթղթի վավերացման հավաստագրեր է հանձնել կամ էլ միացման վերաբերյալ այլ փաստաթղթեր: 

«Ջերմոցային գազերի արտազատումն աճում է: Օդի ջերմաստիճանը բարձրանում է: Կլիմայի փոփոխության հետեւանքները խորանում են: Ոչ մի պետություն, ոչ մի հասարակություն ապահովագրված չէ այդ հետեւանքներից, բայց առավել խոցելի պետությունները դրանք առաջինն են զգում եւ տառապում են առավելագույնս:  Մենք դանդաղելու ժամանակ չունենք», - հայտնել է Պան Կի Մունը` դիմելով բարձր մակարդակի հանդիպման մասնակիցներին: 

Կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագիրն ընդունվել է ՄԱԿ-ի Շրջանակային համաձայնագրի  մասնակից երկրների 21-րդ համաժողովին:  Այն կոչված է ուղի հարթելու ցածր ածխաջրային  եւ էկոլոգիապես կայուն ապագայի համար:  Պայմանագիրը ստորագրման համար բացվել է այս տարվա ապրիլի  22-ին: Այդ ժամանակվանից այդ փաստաթղթի տակ իր ստորագրությունը դրել է ավելի քան  180 պետություն:

ՄԱԿ-ի ղեկավարն ասել է, որ այս շաբաթվա վերջին ցուցակը կլրացվի` հասնելով մինչեւ  190 ստորագրության: Ակնկալվում է, որ համաձայնագիրը կստորագեն եւս մի շարք երկրներ, այդ թվում նաեւ` Ղրղզստանը եւ Թուրքմենստանը: