Սեուլը ՄԱԿ–ին կոչ է անում վերանայել կազմակերպությանը Փհենյանի անդամակցությունը։ Այս մասին ասել է Հարավային Կորեայի արտգործնախարար Յուն Բեն Սեն՝ ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում, փոխանցում է Reuters–ը։

Նրա խոսքով՝ ՄԱԿ–ը պետք է ավելի կոշտ պատժամիջոցներ ընդունի Հյուսիսային Կորեայի դեմ վերջին միջուկային փորձարկումներից հետո։

«Հյուսիսային Կորեայի կողմից բազմաթիվ խախտումները եւ Անվտանգության խորհրսի բանաձեւերի եւ միջազգային նորմերի չկատարումը աննախադեպ է եւ ՄԱԿ պատմության մեջ նմանակ չունի»,- ասել է Յուն՝ հավելելով, որ Փհենյանը «ՄԱԿ հեղինակությունն է «ծաղրում»: Նա նշել է, որ Հյուսիսային Կորեան ոչ միայն իր միջուկային պոտենցիալն է մեծացնում, այլեւ հրապարակայնորեն  սպառնում է այդ զենքը կիրառել: