ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ հանդես եկող Բազմազգ միացյալ ուժերին հանդիմանել է եմենական Հոդեյդա քաղաքի ուղղությամբ ավիահարվածների համար, որոնք խաղաղ բնակչության շրջանում զոհերի պատճառ են դարձել, նա կողմերին կոչ է արել դադարեցնել թշնամական գործողությունները, հայտնում է «Սինհուան»:  

Պան Կի Մունն իր հայտարարության մեջ հակամարտող կողմերին բազմիցս հիշեցրել է, որ անհրաժեշտ է հարգել մարդասիրական իրավունքը` կոչ անելով անմիջապես միջոցներ ձեռնարկել խաղաղ բնակչության եւ քաղաքական նշանակության օբյեկտների պաշտպանության համար

Նա կողմերին կոչ է արել հարգել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը, որը ձեռք է բերվել այդ տարվա ապրիլին, ընդգծել է, որ բանակցությունների միջոցով ձեռք բերված, բոլոր կողմերի համար ընդունելի քաղաքական կարգավորման նախագիծն է  հակամարտությանը վերջ դնելու միակ ուղին: 

Եմենի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած Բազմազգ միացյալ ուժերը չորեքշաբթի գիշերը հարվածներ են հասցրել Հոդեյդա քաղաքի ուղղությամբ, ինչի հետեւանքով առնվազն   25 մարդ զոհվել է, իսկ  73-ը վնասվածք է ստացել: Զոհերի շրջանում կանայք եւ երեխաներ կան: