Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ նրա կնոջ՝ Լյուդմիլայի ամուսնալուծության մասին լուրերը պաշտոնապես հերքվել են: վարչապետական զույգը միասին հայտնվել է հասարակության մեջ՝ մասնակցելու մարդահամարին, հաղորդում է Reuters-ը՝ մեջբերելով վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը:
Պուտինների՝ հասարակության մեջ հազվադեպ հայտնվելու հանգամանքը Պեսկովը բացատրել է վարչապետի խիտ օակարգով:
Մի քանի տարի առաջ սկսեցին լուրեր տարածվել, թե Պուտինը բաժանվել է կնոջից Ալինա Կաբաեւայի համար: Սեպտեմբերին հնդկական մի քանի հայտնի պարբերականներ տեղեկություն տարածեցին, թե ՌԴ վարչապետն ամուսնալուծվել է, իսկ Լյուդմիլա Պուտինան մենաստան է գնացել:





























