Բազմակողմանի միջուկային զինաթափման մասին բանակցությունները փակուղի են մտել: Այս մասին ասել է ՄԱԿ գլխավոր քատուղարի տեղակալ Յան էլիասոնը:

«Գլոբալ առումով մենք բախվում ենք միջուկային վտանգի աճող սպառնալիքին: Բազմակողմանի միջուկային զինաթափման գործընթացը փակուղի է մտել: Հայտարարվել էր, որ տասնյակ միլիարդավոր դոլարներ են տրամադրվել միջուկային զենքի համակարգերի կատարելագործման համար»,- ասել է էլիասոնը: Նա ցավով նշել է, որ այսօր շատ երկրներ շարունակում են իրենց անվտանգության դոկտրինում ներառել միջուկային զսպման մասին դրույթը:

Էլիասոնը հիշեցրել է Հյուսիսային Կորեայի կողմից վերջերս իրականացրած միջուկային փորձակումները, որն անտեսում է միջազգային հանրության կոչերը: