ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ Կոլումբիայում անցկացված հանրաքվեի այլ արդյունք էր ակնկալում: Երկրի բնակիչների մեծ մասը դեմ է քվեարկել կառավարության եւ Կոլումբիայի Հեղափոխական զինված ուժերի միջեւ խաղաղության համաձայնագրին:

Նա կրկին հայտարարել է, որ ոգեշնչված է խաղաղ համաձայնություններին Կոլումբիայի նախագահի եւ ապստամբների առաջնորդի հավատարմությամբ: Նա հույս է հայտնել, որ, չնայած հանրաքվեի արդյունքներին, կոլումբիացիները կշարունակեն ամեն ջանք գործադրել՝ երկրում ամուր խաղաղության հաստատելու համար:

Հանրաքվեի դրված խաղաղ համաձայնագիրը ստորագրել են Կոլումբիայի նախագահն ու ապստամբների առաջնորդը: Հոկտեմբերի 2-ին երկրի քաղաքացիների հանրաքվեի ընթացքում չեն սատարել փաստաթուղթը, որի նպատակն ավելի քան կես դար տեւած եւ 250 հազար մարդու մահվան հանգեցրած հակամարտությանը վերջ դնելն էր: