Bentley ընկերությունն իր մեքենաների գնորդներին վառելիքի մատակարարման հատուկ ծառայություն է առաջարկում: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Luxurylaunches-ը:
Նախագիծն իրականացվում է Filld ընկերության հետ համատեղ եւ առայժմ գործում է միայն ամերիկյան Քալիֆորնիա նահանգում: Ավտոմեքենաների տերերը կարող են բենզին պատվիրել սմարթֆոնի համար նախատեսված հատուկ հավելվածի օգնությամբ, իսկ առաքիչները տեղ կհասցնեն վառելիքն ու կլիցքավորեն մեքենան:
Ընկերությունը եւս մեկ նորույթ է ներկայացրել՝ Flying Spur - W12 S սեդանը: Այն առաջին 4 դռնանի մեքենան է, որը կարող է ավելի քան 320 կմ/ժ արագություն զարգացնել:




























