ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերիշի թեկնածությանը ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար, այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

ԱԽ-ն խորհուրդ է տալիս ՄԱԿ Գլխավոր վեհաժողովին Անտոնիու Գուտերիշին ՄԱԿ գլխավոր քարտուղար նշանակել։ Գլխավոր քարտուղարի պաշտոնի համար թեկնածության հարցով վերջնական քվեարկությունը ՄԱԿ ԱԽ-ում կայացել է հոկտեմբերի 6-ին, համապատասխան ռեկոմենդացիաներով բանաձեւը փոխանցվել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովին։ Վերջնական որոշումը ԳՎ-ն կկայացնի պարզեցված ընթացակարգով քվեարկության արդյունքներով։