Տղաների համեմատ՝ աղջիկներն օրական 160 մլն ժամ ավելի են ծախսում տնտեսության մեջ աշխատանքի համար: Այս մասին հաղորդել են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչները: Հիմնադրամի փորձագետները հետազոտություն են անցկացրել աշխարհի բոլոր տարածաշրջանում 5-14 տարեկան երեխաների շրջանում:

Վատագույն իրավիճակն Աֆրիկայի, Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներում է: Տան հոգսերի ամենածանր բեռն աղջիկների ուսերին, ի տարբերություն տղաների համար սահմանված պարտականությունների, դրվում է Սոմալիում, Եմենում եւ Բուրկինա Ֆասոյում:

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ նրանց ուսերին դրված ոչ մանկական պարտականությունները զգալիորեն սահմանափակում են ժամանակը, որ աղջիկները կարող էին ծախսել ուսման, խաղերի եւ այն ամենի համար, ըստ էության, նրանց զրկելով ե՛ւ մանկությունից, ե՛ւ ապագայից:

Բացի այդ՝ որոշ երկրներում գյուղական բնակավայրերում ապրող աղջիկներին ուղարկում են ջուր կամ փայտ բերելու, ինչի արդյունքում նրանք հաճախ լուրջ վտանգի են ենթարկում եւ բռնության զոհ դառնում: