Մոսկվան Սիրիայի հարցով ֆրանսիական բանաձեւն այլընտրանքային բանաձեւի նախագիծ է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության փոխանցմամբ՝ Փարիզի ներկայացրած բանաձեւի քվեարկությունը կայանալու է հոկտեմբերի 8-ին:
Ռուսական ներկայացուցչությունում ՏԱՍՍ-ին հաղորդել են, որ Ռուսաստանի ներկայացրած բանաձեւը քննարկվելու է ֆրանսիականի քվեարկությունից հետո:
Մոսկվայի ներկայացրած բանաձեւը սատարում է Հալեպի արեւելյան հատվածից «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի զինյալներին դուրս բերելու մասին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի առաջարկը:
Ռուսաստանի առաջարկած փաստաթուղթը բոլոր կողմերին կոչ է անում իրականացնել Սիրիայի հարցով սեպտեմբերի 9-ին ձեռք բերված ռուս-ամերիկյան համաձայնությունները:




























