Mitsubishi-ն նախատեսում է համաշխարհային շուկա դուրս բերել Toyota C-HR-ի եւ Mazda CX-3-ի մրցակցին՝ իր նոր ամենագնաց Outlander Sport/ASX-ը: Ակնկալվում է, որ նորույթը ոչ միայն նոր՝ էլ ավելի գրավիչ տեսք կունենա, այլեւ ժամանակակից միտումներին համահունչ արդիականացված սրահ, հայտնում է Аutolandija պորտալը:
Ճապոնական նորույթը, որի հիմքում XR-PHEV շոու քարն է, կստանա բենզինաէլեկտրական պլագին-հիբրիդային ուժային համակարգ, որը պատրաստված է 1,1-լիտրանոց տուրբոագրեգատի եւ 14 կՎտժամ ծավալով 120 կՎտ էլեկտրաշարժիչի համադրությամբ:
Բացառված է չէ նաեւ, որ ժամանակի ընթացքում ավտոմեքենան նաեւ դիզելային ագրեգատ կունենա, որը կհամադրվի ինչպես առջեւի համակարգի հետ, այնպես էլ լիակատար հաղորդակի:
Նախնական տեղեկություններով՝ նորույթի պրեմիերան տեղի կունենա հաջորդ տարի:




























