Լոզանում մեկնարկել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Սիրիայի կարգավորման հարցով տարածաշրջանային տերությունների արտգործնախարարների հանդիպումը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բանակցություններին մասնակցում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, ՄԱԿ՝ Սիրիայի  հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան եւ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Իրանի, Կատարի, Հորդանանի, Եգիպտոսի, Իրաքի արտգործնախարարները: