Շրջակա միջավայրի պաշտպանության՝ Բրունո Մանսերի անվան շվեյցարական ֆոնդի ղեկավարը դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին առաջարկել է վայր դնել կլիմայի հարցերով ՄԱԿ դեսպանի լիազորությունները նրան կոռումպացված գործարարների հետ կապերի մեջ մեղադրելու պատճառով:
Լեոնարդո Դի Կապրիոյի բարեգործական ֆոնդին կասկածում են փողեր լվանալու եւ կասկածելի մալայզիական ֆոնդի հետ կապերի մեջ:
ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտը հայց է ներկայացրել Լոս Անջելեսի շրջանային դատարան: Ստուգող մարմինները օսկարակիր դերասանի ֆոնդին կասկածում են ավելի քան 3 մլրդ դոլարի չափով խարդախությունների մեջ: Գումարը, ենթադրաբար, փոխանցվել է Մալայզիայի ազգային բարեկեցության ֆոնդից: Հիմա պետական մարմիններն ուզում են ստուգել, թե Leonardo DiCaprio's Foundation-ը որքան գումար է ծախսում բարեգործական նախագծերի եւ այլ նպատակների համար:
«Դի Կապրիոն պարբերաբար հրաժարվել է բացատրել իր մտերիմ անձնական եւ ֆինանսական կապերը մալայզիական սկանդալային 1MDB ֆոնդի գործով առանցքային ֆիգուրանտների հետ: Նա պետք է հեռանա կլիմայի հարցերով ՄԱԿ դեսպանի պաշտոնից»,- ասել է Բրունո Մանսերի անվան ֆոնդի տնօրեն Լուկաս Սթաումենը:
Hollywood Reporter-ը հայտնում է, որ դերասանն անձամբ հետաքննության թիրախում չէ:




























