Բուրունդիի խորհրդարանը աջակցել է նախագահի ծրագիրը Հռոմեական ստատուտից ՝ Միջազգային քրեական դատարանի ստեղծման մասին պայմանագրից երկրի դուրս գալու վերաբերյալ։ ՄԱԿ-ն ի գիտություն է ընդունել այս որոշումը, այն անվանելով լուրջ հետընթաց ՝ մարդու իրավունքների լուրջ խախտումների համար անպատժելիության դեմ պայքարում։
Միջազգային քրեական դատարանի Հռոմեական ստատուտի անդամ-պետությունների ասամբլեայի նախագահ Սիդիկի Կաբան ասել է , որ ծայրաստիճան մտահոգված է իրադարձությունների նման զարգացումով։ Նա Բուրունդիի իշխանություններին Պետությունների ասամբլեայի հետ երկխոսության կոչ է արել։
Հիշեցնենք, որ ՄՔԴ իրավասությունը տարածվում է առավել ծանր միջազգային հանցագործությունների վրա։ ՄՔԴ ստեղծման մասին Հռոմեական ստատուտը ուժի մեջ է մտել 2002-ի հուլիսի մեկին։ Հիմա դրա մասնակիցներն են 124 պետություններ։




























