Ռուսաստանը Հալեպում հումանիտար դադարը եւս մեկ օրով երկարաձգում է, հայտարարել է ՌԴ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ–լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Այսպես կոչված չափավոր ընդդիմության ձեւավորումը խոչընդոտում է Հալեպի շրջանում իրավիճակի կարգավորմանը։ Չնայած դրան՝ ՄԱԿ եւ այլ միջազգային կառույցների ներկայացուցիչների դիմումով Ռուսաստանի գլխավոր գերագույն հրամանատար Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ որոշում է կայացվել եւս մեկ օրով երկարաձգել հումանիտար դադարը»,– ասել է նա։
Ռուդկսոյը նշել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ բոլոր շահագրգիռ կողմերն իրենց ազդեցությունը կունենան գրոհայինների վրա արեւելյան Հալեպի խաղաղ բնակիչներին փրկելու համար, որոնք փաստացի ահաբեկիչների մոտ պատանդ են գտնվում։
Հալեպից դուրս գալու համար գործում է 8 միջանցք, որից 6-ը՝ խաղաղ բնակիչների, 2-ը՝ գրոհայինների համար։
Հիշեցնենք, որ Սիրիայում հումանիտար դադարը ուժի մեջ էր մտել հոկտեմբերի 20-ին՝ տեղական ժամանակով ժամը 08։00–ին։




























