Ճապոնական  Nissan ավտոարտադրողը հայտնել է, որ մտադիր է ավելացնել ներդրումները բրիտանական Սանդերլենդում գտնվող իր գործարանում ու այնտեղ սկսել Qashqai и X-Tra նոր քրոսօվերների արտադրությունը։ Ընկերությունը նշել է, որ դա թույլ կտա պահպանել ավելի քան 7 հազար աշխատատեղ, փոխանցում է Gazeta-ն։

ԵՄ կազմից դուրս գալու՝ Բրիտանիայի որոշման ֆոնին սա առաջին դեպքն է, երբ միջազգային խոշոր ընկերությունը հայտնում է ներդրումներն ավելացնելու որոշման մասին։  Nissan-ի ղեկավար Կարլոս Գոնը ճշգրտել է, որ որոշումը կայացվել է Մեծ Բրիտանիայի կառավարության աջակցության ու երաշխիքների շնորհիվ։