2016-18 թվականներին Ռուսաստանը Հայաստանին կփոխանցի 36 մլն դոլար ԱԻՆ հումանիտար կենտրոնի համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, հայտարարել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը՝ ելույթ ունենալով 2017-ի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական լսումներին:

2016-ի մարտի վերջին Երեւանից ոչ հեռու՝ Գետարգել գյուղում բացված կենտրոնում տեխնիկա է տեղակայված հումանիտար օգնություն ցուցաբերելու համար: Իսկ մինչեւ 2018 թվականը Ռուսաստանն այստեղ կուղարկի 36 մլն դոլարի հրշեջ եւ փրկարարական մեքենաներ, ինչպես նաեւ այլ անհրաժեշտ գույք:

«Դա մեզ կօգնի անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի հետ համատեղ օգնություն ցուցաբերել այլ երկրներին»,- հայտարարել է նախարարը: