ՄԱԿ-ին ունեցած Ուկրաինայի պարտքերը կարող են հանգեցնել Գլխավոր ասամբլեայի նիստերին երկրին ձայնի իրավունքից զրկելով: Այս մասին հայտնել է ուկրաինական «Վեստի»-ն:
«Ուկրաինայի առաջնահերթություններից են 5 կազմակերպություններ՝ ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ը, ԱՀԿ-ը եւ ՅՈւՆԵՍԿՕ-ն: Խաղաղության աջակցության ՄԱԿ-ի գործողությունների համար մինչեւ տարեվերջ անհրաժեշտ է փոխանցել 1,7 մլն դոլար՝ հաշվի չառնելով 2,56 մլն դոլարի տարեկան անդամավճարը (որից մարված է միայն միջազգային դատարանների անդամավճարը՝ 39 հազար դոլար)»,- պարբերականին հայտնել են Ուկրաինայի ԱԳ նախարարությունից:
Միջազգային կազմակերպություններին Ուկրաինայի ընդհանուր պարտքն արդեն գերազանցել է 20 մլն դոլարը: Երկի ԱԳ նախարարությունից հավաստիացրել են, որ պարտքերը կմարվեն, իսկ պարտքերի կուտակումը պարզաբանել են Ֆիննախի կողմից միջոցների ոչ ժամանակին փոխանցմամբ:




























