ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը դատապարտել է հարձակումը Մալիում, որի հետեւանքով զոհվել են երկու խաղաղ քաղաքացիներ  ու մեկ խաղաղապահ Տոգոյից։ Եվս յոթ մարդ վիրավորում է ստացել։

«ՄԱԿ գլխավոր քարտուղարը հիշեցնում է, որ ՄԱԿ խաղաղապահների վրա հարձակումները կարող են որակվել որպես ռազմական հանցագործություն, ու կոչ է անում պատասխանատվության կանչել մեղավորներին»,- ասվում է հայտարարության մեջ։

ՄԱԿ ղեկավարը ցավակցել է սպանվածների ընտանիքներին, Մալիի ու Տոգոյի կառավարություններին։ Կիրակի Մոպտի տեղանքում՝ Դուենցա քաղաքից 45 կմ հեռավորության վրա  «երկնագույն սաղավարտավորների» ավտոշարասյան անցնելու պահին որոտացել է պայթյուն, որից հետո հարձակվողները կրակ են բացել խաղաղապահների վրա։