Ճապոնիան ՄԱԿ-ին է ներկայացրել պաշտոնապես կլիմայի հարցով փարիզյան գագաթնաժողովին միանալու մասին համաձայնագրի վավերացման վկայագիրը, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Ճապոնիայի ներկայացուցիչների պալատն ընդունել է կլիմայի մասին Փարիզի համաձայնագրի վավերացման նախագիծը, որից հետո այն հանձնել է նախարարների կաբինետին վավերացման համար, որը հավանություն էր տվել նախագծին: Ավելի ուշ Ճապոնիան ՄԱԿ շտաբ գրասենյակում ՄԱԿ-ին էր ներկայացրել վավերացման մասին վկայագիրը:




























