Միջազգային մեխանիզմը, որը ստանձնել է նախկին Հարավսլավիայի ու Ռուանդայի հարցերով տրիբունալի գործառույթները, կանի ամեն ինչ, որպեսզի բոլոր քրեական գործերն ավարտվեն, իսկ փախստակները կալանավորվեն։ Այս մասին հայտնել է այդ Մեխանիզմի նախագահ Թեոդոր Մերոնը։ Նա հայտնել է, որ Թուրքիայում ձերբակալվել է միջազգային դատավոր Այդին Սեֆա Ակայը ու կոչ է արել աջակցել նրա ազատ արձակմանը։

Ելույթ ունենալով ՄԱԿ ԳՎ 71-րդ լիագումար նիստում՝ Թեոդոր Մերոնը հիշեցրել է, որ 2015-ի դեկտեմբերին Ռուանդայի հարցերով Միջազգային քրեական տրիբունալի ու նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային տրիբունալի փակվելուց հետո ՄԱԿ—ի ԱԽ-ն ստեղծել է ՄԻջազգային մնացորդային մեխանիզմ ՝ անավարտ խնդիրների կատարման համար։

Այսօրվա դրությամբ նախկին Հարավսլավիայի միջազգային տրիբունալից թաքնվողներ այլեւս չկան, բայց Ռուանդայի հարցերով Միջազգային քրեական տրիբունալը դեռ չի կալանավորել ութ մեղադրյալների, որոնք փախուստի մեջ են։

Թեոդոր Մերոնը կոչ է արել ԳՎ անդամ պետություններին աջակցել Միջազգային մնացորդային մեխանիզմի դատավոր Այդին Սեֆա Ակայի ազատ արձակմանը, նա կալանավորվել է Թուրքիայում ու առայսօր բանտում է գտնվում։ «Առանց ՄԱԿ-ի կամ Միջազգային մեխանիզմի տեղեկացման 2016-ի սեպտեմբերի 21-ին Թուրքիայում ձերբակալվել է դատավոր Այդին Սեֆա Ակայը 2016-ի հուլիսյան իրադարձությունների հետ կապված մեղադրանքների հիման վրա, ու նա առայսօր ազատազրկման մեջ է»,- հայտնել է Թեոդոր Մերոնը։

Նա հիշեցրել է Ռուանդայում ու նախկին Հարավսլավիայում տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ գործերը քննող դատավորների իմունիտետի մասին, եւ Այդին Սեֆա Ակայի կալանավորումը անվանել է միջազգային դատավորի անձեռնմխելիության սկզբունքի՝ ժամանակակից պատմության մեջ առաջին խախտումը։