Ամերիկյան General Motors ընկերությունը Cadillac-ի նոր մոդել է մշակում, որը կոչվելու է Beast («Գազան»): Մեքենան նաատեսված է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Fox News-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ավտոմեքենան քիչ է տարբերվում ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի լիմուզինից: Fox News-ը հիշեցնում է, որ ժամանակին Օբաման լրագրողներին ասել է, որ իր Cadillac-ը մշակվել է տանկային նմուշի շրջանակի բազայով:
Նման ավտոմեքենաները շուրջ 9 տոննա են կշռում, պաշտպանում են գնդակներից: Նախագահական մեքենայի արժեքը 1.5 մլն դոլար է:
ԱՄՆ-ում ընտրությունները կայացած նոյեմբերի 8-ին:




























