Աշխարհի ամենամեծ օդանավի՝ «Մրիա» ԱՆ-225-ի շարժիչը բռնկվել է Լայպցիգի օդանավակայանում, հայտնում է Life-ը:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օդանավի շարժիչներից մեկը բռնկվել է դեռեւս անհայտ պատճառով: Դեպքի վայր է ժամանել  9 մարտակաբն հաշվարկ:

Նրանք մարել են այրվող շարժիչը: Հիմա օդանավակայանի աշխատակիցները պարզում են, թե կարող է օդանավը շարունակել իր ուղին: Նախնական տեղեկություններով՝ այն մեկնում էր Չիլի: