ԱՄՆ Օրեգոնի նահանգի Պորտլենդ քաղաքում բողոքի ակցիաների ժամանակ կալանավորվել է առնվազն 26 մարդ, հայտնում է Պորտլենդի ոստիկանության Թվիթերի էջը:
Դոնալդ Թրամփի դեմ բողոքող ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Վերջիններս ի պատասխան արցնունքաբեր գազ են կիրառել եւ ռետինե փամփուշտներ: Ցուցարարները սկսել են կոտրել խանութների ցուցափեղկերը:
Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ բողոքի ակցիան վերածվել է անկարգությունների: «Ցուցարարների ոմանք փորձում են կանխել գույքին վնաս հասցնելու փորձերը, մյուսները սպառնում են նրանց, որպեսզի չմիջամտեն»,- հայտնել են ոստիկանությունից:














