Ճապոնական Toyota ավտոկոնցեռնը 3,4 մլրդ դոլար չափով փոխհատուցում կվճարի կոռոզիայի ենթարկված մեքենաների տերերին:
Ամերիկացի ավտոտերերի հավաքական հայցում նշված է, որ մի շարք մոդելներ օժտված չեն կոռոզիայի դեմ բավարար պաշտպանությամբ, որը սպառնում է կառուցվածքի ամրությանը: Խոսքը, մասնավորապես, 2005-2010 թվականների արտադրության Toyota Tacoma բեռնատարների, 2005-2008 թվականների արտադրության Tundra սպորտային ամենագնացների, նաեւ 2007-ից 2008 թվականների ժամանակահատվածում արտադրված Sequoia, ամենագնացների մասին է:
Լոս Անջելեսի դատարանը հայցը հիմնավորված է ճանաչել: Որոշման համաձայն՝ ընկերությունը նաեւ պարտավոր է իրականացնել վերջին 12 տարիների ընթացքում վաճառված մեքենաների ստուգում: Toyota-ն իր պատասխանատվությունը չի ընդունել, սակայն համաձայնել է փոխհատուցում վճարել:




























