Հոկտեմբերի 23-ին ժամը 6.34-ին, ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի «Արմանիս» թաղամասում` «Սագմար» ՍՊԸ վարչական շենքում շինարարական աշխատանքներ կատարելիս, 3-րդ հարկից վայր է ընկել քաղաքացի, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել «Լոռե» փրկարարական ջոկատը:
Փրկարարները տուժածին`51-ամյա Գեւորգ Մատիկյանին, ցուցաբերել են առաջին բուժօգնություն (ձախ ազդրի բաց կոտրվածք) եւ փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց:
Տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:





























