Հրապարակվել են Հայաստանի ֆինանսների նախարարությունում հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած աուդիտորների որակավորման քննության արդյունքները:
Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրավիրված 19 դիմորդներից քննությանը մասնակցել է 13-ը, որոնցից 10-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:
Հանձնաժողովը որոշում է կայացրել նաեւ որակավորման վկայական տրամադրել օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների կողմից հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված 2 դիմորդի, ինչպես նաեւ նշված կրթական ստանդարտներին համապատասխան Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների կողմից մինչեւ նրանց հավատարմագրումն անցկացված քննությունները դրական հանձնած 3 մասնագետի:
Հայաստանում հոկտեմբերի 25-ի դրությամբ որակավորման վկայական ունի 156 աուդիտոր:




























