Հոկտեմբերի 19-21-ը  Հայաստանի Վայոց Ձորի մարզ կատարած այցի ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքային խումբն այցելել է նաեւ Վայքի N  զորամաս, ուսումնասիրել  ընդհանուր պայմանները, սննդի որակի սանիտարահիգիենիկ պայմանները:  Հայտնաբերված թերությունների մասին խմբի անդամները հայտնել են զորամասի հրամանատարությանը, որը եւ տեղում վերացրել է դրանք:

ՄԻՊ-ի լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՊՆ Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի կարգապահական մեկուսարանում գտնվող ժամկետային զինծառայողների հետ Պաշտպանի ներկայացուցիչների առանձնազրույցի ընթացքում բողոքներ եւ գանգատներ չեն ներկայացվել: