ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել վերջ տալ կանանց ու աղջիկների հանդեպ հանցագործությունների անպատժելիությանը ու ավելի շատ ֆինանսներ տրամադրել նրանց պաշտպանությանն ուղղված նախագծերին։ Այս մասին նա հայտնել է նոյեմբերի 25-ին նշվող Կանանց նկատմամբ բռնությունների վերացման միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ։

ՄԱԿ-ի տվյալներով, աշխարհում յուրաքանչյուր երրորդ կինը այս կամ այն ձեւով բախվում է ֆիզիկական կամ սեռական բռնությունների, լինի դա սեռական ոտնձգություն, ծեծ թե ոտնձգություն աշխատավայրում։

«Խոսքը կյանքի ու մահվան մասին է։ Որոշ երկրներում կանանց 70 տոկոսը հայտնում է, որ բախվել է իր զուգընկերոջ կողմից ֆիզիկական կամ սեռական բռնության։ Որոշ երկրներում կանանց սպանությունների  40-ից 70 տոկոսի դեպքում մարդասպանը հենց այդ կանանց զուգընկներներն են»,- ասել է Բան Կի Մունը։

Նա հիշեցրել է, որ անցած տարի Համաշխարհային օրվա կապակցությամբ մեկնարկել է «Նարնջագույն արշավը», որն ուղղված է կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարին։ Նարնջագույնը դարձել է կանանց իրավունքների դեմ պայքարին համերաշխության խորհրդանիշ։