ՄԱԿ ԳՎ Երրորդ հանձնաժողովի պատվիրակներն ընդունել են բանաձեւ, որով կոչ են անում արգելել երեխաների, վաղաժամ, հարկադիր ամուսնությունները, որոնք առայսօր շատ տարածած են ամբողջ աշխարհում։ Ամեն տարի մոտ 15 մլն աղջիկ է ամուսնանում դեռ 18 տարին չլրացած։
Բանաձեւը նշում է, որ վաղաժամ ամուսնությունները աղջիկներին զրկում են շատ հնարավորություններից։ Դրանք սպառնում են նրանց առողջությանն ու մեծացնում բռնության ու դաժան վերաբերմունքի զոհ դառնալու հավանականությունը։ Վաղաժամ ամուսնությունները դառնում են անցանկալի հղիությունների, մայրական հիվանդացության ու մահացության դեպքերի աճի պատճառ։
ՄԱԿ-ի տվյալներով, չնայած վերջին 30 տարիներին մանկահասակ հարսնացուների թվաքանակը կրճատվել է, բայց խնդիրն ամբողջովին լուծել չի հաջողվել։ Այս խնդիրը հատկապես սուր է բնակչության անապահով խավերում։




























