Լրագրողների միջազգային կենտրոնը (ICFJ) Հայաստանի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի լրագրողներին հրավիրում է մասնակցելու դասընթացների, որոնց շրջանակներում նրանց հնարավորություն կընձեռվի նոր գիտելիքներ ձեռք բերել եւ խթանել իրենց մասնագիտական հարաբերություններն ու համագործակցությունը: Բազմաթիվ ծրագրերից բաղկացած դասընթացի շրջանակներում հայ եւ թուրք լրագրողներից (յուրաքանչյուր երկրից 6-ական) կազմված զույգերը կմասնակցեն արտերկրյա հարցերի լուսաբանման ծրագրերի: Այս տասներկու լրագրողներն ԱՄՆ-ում կմասնակցեն վերապատրաստման դասընթացների, այնուհետեւ` Անկարայում եւ Երեւանում կայանալիք համաժողովներում կներկայացվի լրագրողական լավագույն փորձը: Ծրագիրը կմեկնարկի եւ կավարտվի օնլայն դասընթացներով:

Արդյունքում մասնակիցները հնարավորություն կունենան նոր գիտելիքներ ձեռք բերել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` հետաքննական լրագրությունը, ինչպես նաեւ կկարողանան իրենց փորձը կիսել թուրք, հայ եւ ամերիկացի գործընկերների հետ, խթանել միջազգային երկխոսությունը` միասնական ծրագրի շրջանակներում աշխատելով այլ երկրների լրագրողների հետ:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2010թ. դեկտեմբերի 5-ն է: Դիմողները պետք է կարողանան լավ հաղորդակցվել անգլերենով, քանի որ համաժամանակյա թարգմանություն չի տրամադրվելու:

Ծրագրի հետ կապված բոլորը ծախսերը հոգում են կազմակերպիչները:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ http://www.icfj.org/OurWork/EasternEuropeCentralAsia/TurkeyArmeniaJournal
istExchangeProgram/tabid/1762/Default.aspx. կայքէջում: