Կտտանքների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Նիլս Մելզերը Թուրքիա է ժամանել։ Նրա խնդիրն է պարզել, թե ինչպես են երկրի իշխանությունները կատարում իրենց պարտավորությունները օրենքի գերակայության ոլորտում, նաեւ զոհերի փոխհատուցման իրավունքի ու պատասխանատվության սկզբունքի պահպանման հարցերում՝ հատկապես հուլիսյան պետհեղաշրջման փորձի համատեքստում։

Նիլս Մելզերը հանդիպումներ կունենա իշխանությունների եւ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների, նաեւ տուժածների ու նրանց մտերիմների հետ։ Փորձագետը մտադիր է այցելել Թուրքիայի մի քանի նահանգներ, որտեղ նա կայցելի կալանավայրեր՝ այդ թվում ոստիկանական բաժանմունքներ, մեկուսարաններ ու բանտեր։