Դատելով ներկայիս իրավիճակից՝ փակուղի մտած Կիպրոսի հարցով բանակցությունների շարունակումը «հեշտ գործ չի լինի»: «Սինհուա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի Կիպրոսի հարցով հատուկ խորհրդական Էսպեն Բարտ Էյդեն:
Նրա խոսքով՝ ինքը փորձել է գտնել բանակցությունները շարունակելու եղանակը եւ պահպանել այն դրական միտումը, որին մեծ աշխատանքով էր հաջողվել հասնել: Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ դատելով ներկայիս իրավիճակից՝ Կիպրոսի հարցի կարգավորման բանակցությունների շարունակումը հեշտ գործ չի լինի, երբ տարածքային խնդիրներով բանակցություններն անպտուղ են ավարտվել:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը եւ թուրք-կիպրոսյան համայնքի առաջնորդ Մուստաֆա Աքընջին այս ամիս երկու անգամ Շվեյցարիայում հանդիպել են տարածքային խնդիրներով բանակցություններում: Սակայն համաձայնություններ ձեռք չեն բերվել:



























