BMW-ի X7 նոր քրոսովերը կթողարկվի 2018 թվականին: Այս մասին հաղորդում է ռուսական Терра հեռուստա-ռադիոընկերությունը: Մեքենան շուրջ 70 հազար ֆունտ կարժենա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արտադրողները ցանկանում են X7-ը հագեցնել 6 եւ 8 մխոցով բենզինե եւ դիզելային շարժիչներով, ինչպես նաեւ iPerformance շարքի հիբրիդային շարժիչով: Մեքենայի հզորությունը շուրջ 600 ձիաուժ կկազմի:




























